Հայաստանն իր գլխից մեծ գործերի է խառնվում. Հուլուսի Աքար
Հայաստանն իր գլխից մեծ գործերի է խառնվում. Հուլուսի Աքար
Այս մասին «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության կատարելագործման գործում։
Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են և երկու պետություն: Սա մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Թուրքիան եղել է և կլինի Ադրբեջանի կողմից», – ասել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «հայկական կողմը անհեթեթ ու անհիմն հարձակումներ է գործում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ. Կողմնակալությունը ձեզ ոչ մի տեղ չի տանի: Հայաստանը իր գլխից մեծ գործերի է խառնվում», – ասել է նա՝ դարձյալ շարունակելով թուրքական քարոզչամեքենայի «արխիվներ բացելու» անհիմն շահարկումները։