Հայաստանն Արցախին միացնող 150 կմ նոր ճանապարհ կկառուցվի
Հաջորդ տարի Հայաստանն Արցախին միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է ծրագրվում կառուցել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնել անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախի զարգացման համար:
Պետք է այնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինեն»,- ասել է քարտուղարը: