Աշխարհ

Հայաստանի քաղաքացիները փորձել են Ռուսաստանից դուրս հանել 225 կգ ոսկի

Հայաստանի քաղաքացիները փորձել են Ռուսաստանից դուրս հանել 225 կգ ոսկի

Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են վեց հոգուց բաղկացած երկու խմբի, որոնք փորձում էին երկրից հանել 225 կգ կշռող 45 ոսկու ձուլակտոր՝ մոտ 800 մլն ռուբլի արժողությամբ։ Ոսկին նախատեսվում էր հասցնել ԱՄԷ։

Մաքսանենգները եղել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։

Տելեգրամյան «112» ալիքի փոխանցմամբ 2022 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ երկու ռուսաստանցի կդատապարտվեն ոսկու յուրացման համար։

voski dzulaktor

Ոսկու արդյունահանման ձեռնարկության նախկին աշխատակիցներին մեղադրել են 5,3 մլն ռուբլու թանկարժեք մետաղների յուրացման մեջ։

Ոստիկանությունը ենթադրում է, որ հերթափոխի աշխատողները՝ Խակասիայի 51-ամյա բնակիչը և 34-ամյա Կրասնոյարսկի բնակիչը, աշխատելիս հավաքել են հատակին ընկած ոսկու խտանյութը և թաքցրել այն ձեռնոցների ու կոշիկների մեջ։

Ամբաստանյալներից մեկը հերթափոխից վերադառնալուց հետո գնորդին վաճառել է գաղտնի հանված խտանյութը, որի մեջ եղել է մոտավորապես երկու կիլոգրամ մաքուր ոսկի։

Կիսվել