ՄամուլԱշխարհ

Հայաստանից Ուկրաինա է ուղարկվել 10 տոննա օգնություն

Հայաստանից Ուկրաինա է ուղարկվել 10 տոննա օգնություն

Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ բուժամիջոցներ։

«Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք. Ելույթ են ունեցել Նատալյա Կալմիկովան, Վլադիմիր Կարապետյանն ու Դավիթ Մկրտչյանը։

Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել