Մամուլ

Հայաստանից դուրս լրիվ սպիտակ ենք, որ երկիր էլ գնանք, իսկ երբ որ կգանք, էն ժամանակ էլ կսպիտակենք․ Ռուբեն Հայրապետյան

«Իմ հետ կապված գործերը լրիվ փուչիկի պես պայթելու են: Լրիվ անօրինական, լրիվ սխալ հաշվարկներով, առանց որեւէ բան հաշվի առնելու ներկայացրել են դատարան: Լրիվ օդ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրա եւ նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործը, որով փորձում են որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել նրանց Ծաղկաձորում, Սեւանում գտնվող հողամասերը, Առինջում գտնվող անշարժ գույքը, «Լեքսուս» ավտոմեքենան, բանկային միջոցները, ավանդները, տարբեր ընկերություններում ունեցած բաժնետոմսերն ու կապիտալները:

Ռուբեն Հայրապետյանը, ներկայացնելով, թե ինչ կարգի շինծու գործ է սա, օրինակներ բերեց. «Ասեմ, որ պատկերացնեք՝ 1996 թվականին դուրս է գալիս, որ ես ու հերս իրար հետ 31 հազար դրամ չենք ունեցել, որ ֆիրմա բացենք, այսինքն, ես ու պապաս իրար հետ «բոմժ» ենք եղել այդ ժամանակ: Այդպես է ստացվում, այդպես էլ գրել են, որ մենք 31 հազար դրամ չէինք կարող ունենալ, որպեսզի ՍՊԸ բացեինք, այն դեպքում, երբ գնան Ավանում հարցնեն՝ պապական ամենահարուստ մարդիկ Ավանի մենք ենք եղել դարերով, Ավանում ում մտնեք հարցնեք՝ կասեն»:

Հարցին՝ ձեր ընտանիքից որպես ապօրինի ծագում ունեցող գույք փորձում են բռնագանձել մի շարք ընկերություններում մասնաբաժիններ՝ «Սպորտ Ռեզորթ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» եւ այլն, այդ ամբողջ ցանկը, որ կարդում եք, ո՞րն է ձեր վերաբերմունքը դրան՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Իրենք համարում են, որ 96 թվականից ստեղծված ՍՊԸ-ն անօրինական է, նշանակում է շղթայաբար ծերից ծեր գնում է անօրինական, բայց մի ուրիշ օրինակ բերեմ՝ դատախազությունը հարցում է անում «Գառզու է, Գռզո է», դրանց բանկին՝ «Հայէկոնոմբանկին», այն ժամանակ իմ բոլոր անձնական եւ ֆիրմայի շարժերը բոլորը եղել են այդ բանկում, դատախազությունը երբ հարցում է անում, ասում է՝ տվեք Ռուբեն Հայրապետյանի եւ նրա հետ փոխկապակցված ֆիրմաները ինչ շարժ են ունեցել 96 թվականից մինչեւ օրինակ 2006-ը, «Հայէկոնոմբանկը» պատասխանում է, որ «0» շարժ են ունեցել, բայց մեր կողմից կա իրենց կողմից կնքված բոլոր փաստաթղթերը, որ մենք շարժ ենք ունեցել:

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում տվեց, քրեական գործ հարուցեցին «Հայէկոնոմբանկի» վրա, մինչեւ հիմա չգիտենք ինչ է դրա արդյունքը: Եթե հիմքը վերցնում են նրանց տվածը, որ զրո շարժ է եղել 96 թվականից, բնականաբար, ձեր թվարկածը ամբողջը անօրինական է դառնում: Բայց երբ որ օրինական թղթերը վերցնեն, նայեն ինչ է, պարզ կլինի:

Այսօր փաստաբանը ասել է, որ դատախազությունը սխալ հիմքերով է հաշվարկն արել, դրա համար դատը հետաձգվել է: Հենց վերցնեն, նայեն, կտեսնեք, որ դատը զրոյանալու է: Ես ոչ պետական պաշտոնյա եմ եղել, ոչ պետությունից մի կոպեկ փող եմ կերել, ոչ կաշառք եմ վերցրել, ոչ էլ տվել եմ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել