Հայաստանը 248.2 մլն դոլար վարկ կվերցնի
Հայաստանը 248.2 մլն դոլար վարկ կվերցնի
Հայաստանը 248.2 մլն դոլար վարկ կվերցնի, քանի որ ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Հայաստանի իշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):
Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Հիշեցնենք՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ։ Այն միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: