ԱշխարհՄամուլ

Հայաստանը պետք է իրեն «նորմալ» դրսևորի, եթե ուզում է օգուտ քաղել. Ալիև

Հայաստանը պետք է իրեն «նորմալ» դրսևորի, եթե ուզում է օգուտ քաղել. Ալիև

«Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»:

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2-րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։

Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։

shushi chanaparh

«Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,֊նշել է Ալիևը։

Կիսվել