Մամուլ

Հայաստանը հեռացվեց Defender 23 զորավարժության մասնակիցների ցանկից

Հայաստանը հեռացվեց Defender 23 զորավարժության մասնակիցների ցանկից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է «Defender 23» զորավարժությունների անցկացման մասին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին եւ կտեւեն երկու ամիս եւ կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք:

Մասնակից երկրների նախնական ցանկում ներառվել է նաեւ Հայաստանը։ Սակայն քիչ անց հրապարակվել է թարմացված ցուցակը, որում Հայաստանն այլեւս նշված չէ։

Ցուցակում նշվում էր, որ ԱՄՆ-ից բացի զորավարժություններին կմասնակցեն Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի զորքերը։

Կիսվել