Հայազգի գործարարի սպանության ժամանակ, նրա կողքին եղել է 22-ամյա Եկատերինա Պոպովան
Հայազգի գործարարի սպանության ժամանակ, նրա կողքին եղել է 22-ամյա Եկատերինա Պոպովան
Սպանության պահին գործարար Հովհաննես Ղամարյանի հետ եղել է 22-ամյա Եկատերինա Պոպովան։
Մարդասպանը զույգին սպասելիս է եղել բակի հատվածում։ Երբ նրանք դուրս են եկել «Сейджи» ռեստորանից, հանցագործը երեք անգամ կրակել է Հովհաննես Ղամարյանի վրա և դիմել փախուստի։
22-ամյա Եկատերինա Պոպովան, ով եղել է 60-ամյա գործարար Հովհաննես Ղամարյանի հետ, եկել էր Նիժնի Նովգորոդից։ Եկատերինան զբաղվում է մոդելային գործունեությամբ։
«Сейджи» ռեստորանի մոտ գործարարի սպանության պահին աղջիկը եղել է նրա կողքին։ Նա վազելով փախել է դեպքի վայրից, երբ հնչել են կրակոցները:
Նշենք, որ Bavnews.am-ի տեղեկություններով գործարար Հովհաննես Ղամարյանը խորհրդատվական ընկերություն էր ղեկավարում։ Նրա հիմնական գործունեությունը գրանցվել է որդու անունով։ Խոսքը «Gavary Group» ընկերության մասին է, որը զբաղվում է պոլիմերային արտադրանքի արտադրությամբ։ Այն Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է այս ոլորտում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում սպանվել է հայտնի հայ գործարար Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովոն), որ Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։
Մոսկվայում հայ գործարար Հովհաննես Ղարամյանին սպանողի ինքնությունը արդեն պարզվել է: Նա Գավառ քաղաքից է, ծնված 1998 թվականին, նրա անունն է Հայրիկ Երվանդյան: Վերջինս խոստովանել է, որ սպանություն կատարողը եղել է ինքը։
Ղամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան նաև ճանաչել են վկաները: