«Համմեր» մակնիշի մեքենան ներխուժել է Կառավարության շենքի մայթ․ վրաերթի է ենթարկել ոստիկանին, հնչել են կրակոցներ (Տեսանյութ)
«Համմեր» մակնիշի մեքենան ներխուժել է Կառավարության շենքի մայթ․ վրաերթի է ենթարկել ոստիկանին, հնչել են կրակոցներ (Տեսանյութ)
Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երեւանի կենտրոնում։ Կառավարության շենքի դիմաց ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին, որը մեքենան վարում էր մայթի վրայով։
Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթեւեկելի հատվածից մայթ բարձրանալով։
Ոստիկանները մեքենաներով փորձեցին փակել «Համմեր»-ի ճանապարհը, սակայն կարգազանց վարորդը չենթարկվեց ոստիկանների պահանջին և Կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի ենթարկեց ոստիկաններից մեկին։
Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը»։ Նշենք, որ կադրերում կրակոցի ձայներ են լսվում, թե ով է կրակում, առայժմ պարզ չէ։
Տեսանյութը ստորև