Համեղ և փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս
Համեղ և փափուկ կոտլետներ, որոնց բաղադրության մեջ չկա ոչ մի գրամ միս
Պատրաստեք այս կոտլետները պասի ժամանակ, և ոչ միայն:
Բաղադրիչներ՝
0,7 կգ կաղամբ
2 կարտոֆիլ
2 սոխ
5 ճաշի գդալ սպիտակաձավարի շիլա
աղ՝ ըստ ճաշակի
30 գրամ արևածաղկի ձեթ` տապակելու համար
Կոտլետների պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը քերում ենք քերիչով։ Կաղամբը մանր կտրատում ենք և գցում եռացող ջրի մեջ։ Եփում մոտ 10 րոպե։
Մաքրում ենք սոխը և կտրում։ Տապակում ենք թավայի մեջ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները։
Հանգիստ ենք թողնում ֆարշը 20 րոպե, որպեսզի շիլան հասունանա։ Ձևավորում ենք կոտլետները, պատում ենք ալյուրով բոլոր կողմերից և տապակում թավայի մեջ։
Բարի ախորժակ