Համեղ սննդարար աղցան, որում չկա ոչ մի ավելորդ բան
Համեղ սննդարար աղցան, որում չկա ոչ մի ավելորդ բան
Բաղադրիչներ
Հավի ֆիլե – 400 գրամ
Ընկույզ – 100 գրամ
1 հատ սոխ
Համեմունքներ ( խմելի սունելի կամ չոր աջիկա) ըստ ճաշակի
Բուսական յուղ տապակելու համար
Աղ և պղպեղ ըստ ճաշակի։
Պատրաստումը
Եփած հավի ֆիլեն ձեռքով բաժանեք մանր կտորների։ Ավելացրեք մանրացրած ընկույզ և նռան հատիկներ։
Սոխը կտրատեք մանր կտորների և տապակեք միջին կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը։ Ավելացրեք ֆիլեին։
Ավելացնում ենք համեմունքները։ Լցնում ենք աղ, պղպեղ և ստացված զանգվածը լցնում ենք աղցանի ամանի մեջ։
Բարի ախորժակ։