Շոու-բիզնեսՔաղաքականություն

Համացանցում հայտնվել է Արման Հովհաննիսյանի նամակագրությունը

Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի նամակագրությունը, ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հետ, որտեղ նա հերքում է, որ միացել է մի խումբ մշակութային գործիչների հայտարարությանը, որով նրանք պահանջում են կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ երեկ երգիչը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ ինքը զերծ է մնում քաղաքական գործընթացներից:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»,- գրել է արմանը։

Նամակագրությունը՝ ստորև

Արման Հովհաննիսյան
Կիսվել