Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը վաղվանից կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին. Հայկ Մարության
Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը վաղվանից կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին. Հայկ Մարության
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը վաղվանից կբաժանենք սոցիալապես անապահով ընտանիքներին։
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող՝ մանկապարտեզների փակ լինելու հանգամանքը՝ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ այսօր քննարկել եմ Երևանի համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը։
Ձեռք բերված և պահեստավորված սնունդը տրամադրում ենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որտեղ սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»: