Մամուլ

Հակոբ Ճաղարյանը ՀՀ օդային տարածքով Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին

Հակոբ Ճաղարյանը ՀՀ օդային տարածքով Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336, Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին

Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով: Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ` այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն իրավական, կողմը:

ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար: Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք չի փակվել հայակա’ն օդնավեր համար: Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:

Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի: Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը:

airplane

Եվ բոլոր դեպքերում և’ օդանավը, և’ ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը: Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ:

Երբ չկա վայրէջքի պիտանի օդանավակայան, անկախ պատճառներից, օդաչուները օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում: Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում:

Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով: Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով: ՀՀ տարածքի վրայով թռիչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից:

Հարցը դուրս է քաղաքական դաշտից»։

Կիսվել