Ժամանց

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ աղջիկների ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան

«Հազիվ էի ինձ զսպում, որ այդ աղջիկների ծնողներին գտնելուց հետո չապտակեմ»․ Տիգրանուհի Կարապետյան ։

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանում իր տեսակի մեջ միակ այս կառույցը, որն օթևան է տրամադրում մանկատների և գիշերօթիկ դպրոցների դեռահաս և չափահաս այն աղջիկներին, որոնք ուզում են կրթություն ստանալ, կայանալ, ապագայում լավ մայր, գործունյա կին կամ տնային տնտեսուհի դառնալ, հիմնվել է 2005 թվականին։

մեր տունը

Յուրաքանչյուր ծնող մինչ երեխա ունենալը պետք է ապահովված լինի ամեն ինչով, որպեսզի իր երեխայի համար կարողանա ապահով մանկություն ապահովել: Այս կարծիքին է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության ութ բնակիչներից 19-ամյա Մարիա Սարգսյանը։

Աղջիկն այս պատերի ներսում հայտնվեց շուրջ 3 տարի առաջ։ Դիմավորեցին սիրով՝ ինչպես հարազատ օջախում։ Մարիայի հայրը մահացած է, բայց մայր ունի։ Իրենց ընտանիքում ծնված 5 երեխաներից միայն ինքն է մանկատանը հայտնվել։

մեր տունը

«Երազանքներ չունեմ, փոխարենը բազմաթիվ նպատակներ կան։ Ինձ համար այս կյանքում ամենակարևորը լավ կրթություն ստանալն է, որպեսզի ունենամ լավ աշխատանք և սխալներ թույլ չտամ»,- մեզ հետ զրույցում ինքնավստահ ասաց աղջնակն ու հավելեց` չի վախենում կյանքի դժվարություններից։

Կյանքի 19 տարիներն աղջիկն անցկացրել է խմբակային միջավայրում, բայց «Մեր տունը» ՀԿ հիմնադիր տիկին Կարապետյանը ոչ միայն իրեն, այլև մյուս աղջիկներին սովորեցրել է ոչնչից չվախենալ ու առաջ շարժվել։

«Հաճախ եմ զրուցում տիկին Կարապետյանի հետ, նա ինձ այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք պետք է մայրս տար։ Տիգրանուհի Կարապետյանն իմ հերոսն է »,-անկեղծանում է Մարիան։

Աղջիկը որոշել է գինեկոլոգ դառնալ, կարծում է` աշխարհի ամենամեծ հրաշալիքը երեխա լույս աշխարհ բերելն է։ Այժմ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի «Գինեկոլոգիական» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի է։

«Մեր տանը» խստորեն հետևում են ներքին կանոնակարգին: Դասերից դուրս հանդիպումների գնալիս, այստեղի «բնակիչները» տնօրենին պարտադիր դիմում են ներկայացնում` նշելով վերադառնալու ժամը և այն մարդու կոնտակտային տվյալները, որի հետ պիտի հանդիպեն: Աղջիկներն այստեղ նաև պետք է բաժանեն տնային պարտականությունները, քանի որ տանը խոհարար և մաքրուհի չկա:

Խոհարարական հմտություններով աչքի ընկնող, կենսախինդ, ժպտերես  17-ամյա Օֆելյա Խաչատրյանն արդեն 3-րդ տարին է, ինչ բնակվում է այստեղ։ Եկել է Վանաձորի գիշերօթիկից։ Ընտանիքում 6 երեխա են։ Երկու ավագ քույրերն ամուսնացել են, իսկ հոր խնամքի տակ այժմ  փոքր քույրն ու երկու եղբայրներն են։ Մայրը մահացել է։ Օֆելյան  սովորում է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի «Սպասարկում» բաժնի 3-րդ կուրսում։ Ցանկանում է երկրորդ մասնագիտություն ստանալ և դառնալ խոհարար։ Ժպիտով պատմում է, որ շրջապատում կան աղջիկներ, որոնք համեմն ու մաղադանոսն իրարից չեն տարբերում, մինչդեռ Տիգրանուհու հովանավորությամբ ապրող բոլոր աղջիկներն էլ  լավ տնտեսուհիներ են։ Կարողանում են ամեն ինչ պատրաստել` սկսած տոլմայից, վերջացրած պահածոներով։

մեր տունը

Կենսախինդ, ժպտերես  17-ամյա Օֆելյա Խաչատրյանն արդեն 3-րդ տարին է, ինչ բնակվում է այստեղ։ Եկել է Վանաձորի գիշերօթիկից։ Մայրը մահացել է։ Ընտանիքում 6 երեխաներից երկու ավագ քույրերն ամուսնացել են, հոր խնամքի տակ այժմ  փոքր քույրն ու երկու եղբայրներն են։ Օֆելյան  սովորում է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի «Սպասարկում» բաժնի 3-րդ կուրսում։ Ուզում է երկրորդ մասնագիտություն ձեռք բերել  և դառնալ խոհարար։ Ժպիտով պատմում է, որ շրջապատում կան աղջիկներ, որոնք համեմն ու մաղադանոսն իրարից չեն տարբերում, մինչդեռ Տիգրանուհու հովանավորությամբ ապրող բոլոր աղջիկներն էլ  լավ տնտեսուհիներ են։ Կարողանում են ամեն ինչ պատրաստել` սկսած տոլմայից, վերջացրած պահածոներով։

20-ամյա Քրիստինե Մելիքյանը «Մեր տուն» է  տեղափոխվել Գավառի մանկատնից։ Սովորում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա բաժնի» 3-րդ կուրսում։ Ուզում է ուսումը շարունակել և դառնալ լոգոպետ։ Իրենց տանը 3 երեխա են ծնվել, քույր ու եղբայր ունի։ Աղջիկը երազում է Գավառում  իր սեփական տունն ունենալ և ավելի հաճախ տեսնել իր քրոջն ու եղբորը, որոնք բնակվում են Գավառի մանկատանը, որտեղ պատերն իր համար էլ հարազատ են։

մեր տունը

Հայաստանում իր տեսակի մեջ միակ այս կառույցը, որն օթևան է տրամադրում  մանկատների և գիշերօթիկ դպրոցների դեռահաս և  չափահաս այն աղջիկներին, որոնք ուզում են կրթություն ստանալ, կայանալ, ապագայում լավ մայր, գործունյա կին կամ  տնային տնտեսուհի դառնալ, հիմնվել է 2005 թվականին։

«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի կյանքում իրար հաջորդած դրամատիկ իրադարձությունները կանխորոշեցին, որ նա զբաղվի բարեգործությամբ։

«Ամեն ինչ սկսվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Ինքս լինելով Սպիտակ քաղաքից կորցրեցի եղբորս, նրա որդուն և իմ հարազատներից 45 հոգու։ Երկրաշարժից հետո, ընդամենը  23 տարեկան հասակում ներգրավվեցի 9 հոգանոց հանձնախմբի մեջ, որը պետք է օգներ անտուն, հարազատներին կորցրած մեծահասակներին ու փոքրերին»,- պատմում է զրուցակիցս չկարողանալով զսպել արցունքները։

Ճակատագիրը Տիգրանուհուն կապեց նրա  հոգուն, սրտին ու մտքին մոտ տղամարդու հետ։ Ստեփան Կարապետյանը կյանքի նպատակը ևս բարեգործությունն էր։

մեր տունը

Տիգրանուհու ամուսինը ամերիկահայ բարերար Ջուլիա Աշեկյանի հետ համատեղ հիմնել է  CASP կազմակերպությունը (Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմին առընթեր աղքատության դեմ պայքարի նախաձեռնություն), որը Սպիտակի երկրաշարժից հետո օգնում էր Հայաստանի բոլոր մանկատներին՝ ավելի քան 18,000 ծնողազուրկ երեխաների։

«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի կյանքում իրար հաջորդած դրամատիկ իրադարձությունները կանխորոշեցին, որ նա զբաղվի բարեգործությամբ։

«Հիշում եմ, որ նամակներում, երբեմն երեխաները խնդրում էին գտնել իրենց մայրիկներին ու փոխանցել, որ իրենք սպասում են նրանց։ Ես հազիվ էի ինձ զսպում, որ այդ ծնողներին գտնելուց հետո չապտակեմ, որ այդքան հիասքանչ երեխաներին թողել էին մանկատանը, որպեսզի դասավորեն իրենց անձնական կյանքը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել