Հադրութցի Արամը 3 ամսից ավելի է փնտրում է 18-ամյա միակ զավակին. Նրա անունը ոչ մի ցուցակում չկա
Հադրութցի Արամը 3 ամսից ավելի է փնտրում է 18-ամյա միակ զավակին. Նրա անունը ոչ մի ցուցակում չկա
News.am-ը գրում է․ Հադրութցի Արամ Ավանեսյանը 3 ամսից ավելի է փնտրում է միակ զավակին` 18-ամյա Վահագն Ավանեսյանին, ով 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:
NEWS.am-ի հետ զրույցում Արամը պատմեց, որ որդու անունը ոչ գերիների, ոչ մահացածների ցուցակում չկա:
«Ես ԱԻՆ աշխատակիցների, Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների հետ անձամբ եմ մասնակցում որոնողական աշխատանքներին: Ոդիս Ջաբրայիլում էր ծառայում, նահանջի հրամանով հետ են եկել Հադրութի կողքի գյուղերից մեկի վերեւը ու դրանից հետո կապը կտրվել է:
Հոկտեմբերի 14-ից հետո էլ զանգ չենք ստացել: Իրենք խմբով են եղել, իր հետ ծառայողներից մեկը պատմել է, որ իրենք սարի մոտով անցել են, տղայիս խփել են, բայց մինչեւ հիմա չենք գտնում»,-ասաց նա:
Արամ Ավանեսյանը պատմեց, որ թշնամին թույլ չի տալիս նորմալ որոնողական աշխատանքներ իրականացնել, իսկ Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցներից շատ գոհ է:
Արամի կինն ու դուստրը Հայաստանում են մնացել, ինքն էլ ժամանակավորապես Ստեփանակերտում է բնակվում:
«Ոչ տուն ունեմ, ոչ աշխատանք ունեմ, ամեն ինչ կորցրել եմ: Հագս ինչ կա, հագել դուրս եմ եկել: Փոխհատուցում չեմ ստացել: Արցախում էլ տուն չկա մնալու, Շուշիից, Հադրութից բոլորը եկել են Ստեփանակերտ են մնացել»,- ասաց նա: