Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում կորել է կապը անձնակազմի հետ. ՊԲ
Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում կորել է կապը անձնակազմի հետ. ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում