Կրկին թունավորման դեպք․ Գեղարքունիքում ընտանիքի 9 անդամ շմոլ գազից թունավորվել են
Կրկին թունավորման դեպք․ Գեղարքունիքում ընտանիքի 9 անդամ շմոլ գազից թունավորվել են։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: