Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները Ղարաբաղում կարող են տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է ելք դառնալ ստեղծված իրավիճակից և կոչ էր արել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերին:
«Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերին։ Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են մտցվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում նրան, որ Փաշինյանը կողմ է արտահայտվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։