Կրեմլից հայտնել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
Կրեմլից հայտնել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջնային հարցն այստեղ, թե պատրաստ են դրան հակամարտող կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խաղաղապահների, դիտորդների տեղակայումը, երբ էլ որ դա լինի, հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը խաղաղապահ ուժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել էր, որ ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցի քննարկման մասին: Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
«Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակամարտող կողմերի միջև։