Մամուլ

Կրակոցներ Վանաձորում հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ

Կրակոցներ Վանաձորում հիվանդանոց է տեղափոխվել 2 երիտասարդ

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ մարտի 24-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ:

Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն է և 35-ամյա Հովսեփ Սարգսյանը, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել