Աշխարհ

Կրակոցներ հարսանեկան արարողության ժամանակ. 2 մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել

Կրակոցներ հարսանեկան արարողության ժամանակ. 2 մարդ սպանվել է, 5-ը` վիրավորվել

Կրակոցներ են հնչել Իրանում հարսանեկան արարողության ժամանակ, զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը` հղում անելով Ֆարս նահանգի ոստիկանական վարչությանը։

«Կիրոկարզին քաղաքում հարսանիքի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, 5-ը՝ վիրավորվել։ Վիրավորներին հարսանեկան սրահից անմիջապես տեղափոխել են հիվանդանոց», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանցագործին ճանաչել են ականատեսները, նա ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիք հրացանը։

Հետաքննություն է ընթանում դրդապատճառներն իմանալու մասին։

Կիսվել