Մամուլ

Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ

Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

vostikanutyun meqena

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում րոպեների ընթացքում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերում են Նորագյուղ թաղամասում, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Փաստերի ճնշման տակ Կառլեն Ն․-ն խոստովանում է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացնում է «Վալտեր» տեսակի ատրճանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Կառլեն Ն․-ի հորը։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել