Մամուլ

«Կրակոցների ձայները լսվում են գյուղում». ինչ իրավիճակ է Կութում

«Կրակոցների ձայները լսվում են գյուղում». ինչ իրավիճակ է Կութում

Հենց նոր եմ դաշտերից իջել գյուղ, կրակոցների ձայներ լսվում են, ավելին այս պահին հայտնել չեմ կարող: Այս մասին ArmLur.am-ի եհտ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավակյանը:

Նշենք, որ այսօր Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կիսվել