Կրակել են Պուտինի թիկնապահի վրա
Կրակել են Պուտինի թիկնապահի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցներից՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Վադիմ Զիմինը հայտնաբերվել է գլխից կրակված։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նշենք, որ Զիմինը կրում էր այսպես կոչված «միջուկային ճամպրուկը»։
Ներկայումս նա գտնվում է ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Զիմինին՝ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի իր բնակարանում գլխից կրակված վիճակում գտել էր նրա եղբայրը՝ հունիսի քսանին։ Զիմինի կողքին եղել է Иж 79-9ТМ տեսակի տրավմատիկ ատրճանակ։
Զիմինը Կրեմլում սկսել է աշխատել դեռ Բորիս Ելցինի օրոք։ Վերջինս գտնվել է տնային կալանքի մեջ։ Նա հանդիսացել է կաշառք վերցնելու առնչությամբ հարուցված քրեական գործի ֆիգուրանտներից մեկը։
Համաձայն մեղադրանքի, կաշառք վերցրել է մաքսային ծառայությունում աշխատելու ժամանակ։