Ազատ խոսքՄամուլ

«Կտրականապես դեմ եմ այս նախաձեռնությանը». Գոհար Հայրապետյան

«Կտրականապես դեմ եմ այս նախաձեռնությանը». Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության նախարարությունը առաջարկում է, որ պատերազմի ժամանակ կառավարությունը կարողանա ընդհանրապես համացանցը անջատել։

Այս գերատեսչության ամեն մի նոր նախաձեռնությունից հետո ժողովրդավարությունն ու արդարադատություննը լուռ ծխում են անկյունում։

Նման բան անում են ավտորիտար երկրները, սա ուղիղ մի ուղղությամբ տոմս է դեպի նրանց ակումբ, որտեղ իր կայուն տեղն ունի Ադրբեջանը։

Հայաստանը անցումային ժողովրդավարության փուլում է, և ցանկացած նման քայլ մղոններով հետ է շպրտելու մեզ։

Այսինքն՝ վաղն էլ կարող են նման մեխանիզմներ կիրառել, երբ ասենք ընտրություններից հետո մարդիկ դժգոհ փողոց դուրս գան։

Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք վաղ թե ուշ գնալու են, իսկ իրենց հեղինակած օրենքները մնալու են մեր ուսերին։

Կտրականապես դեմ եմ այս նախաձեռնությանը»։

Կիսվել