Մամուլ

Կստեղծվի «ջրային պարեկների» ստորաբաժանում․ «Հրապարակ»

Կստեղծվի «ջրային պարեկների» ստորաբաժանում

«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանության պարեկային ծառայությունում նաև «ջրայինների» ստորաբաժանում կստեղծվի։

Ոստիկանությունը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։

Հայտնի է, որ «ջրային պարեկները» իրենց գործունեությունը պետք է ծավալեն Սևանա լճում, ենթադրվում է, որ ոստիկանությունը շուտով նաև ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի, որպեսզի նորաստեղծ ստորաբաժանումը հագեցվի նաև տեխնիկական միջոցներով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել