Կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել ՀՀ Վայոց ձորի մարզում. մարզպետը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել
Կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել ՀՀ Վայոց ձորի մարզում. մարզպետը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և քաղաքացիներին հայտնել, որ մարզի բնակիչներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք.
«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն:
Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:
Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 571 է։