Աշխարհ

Կորոնավիրուսը Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները․ չինացի պաշտոնյա

Կորոնավիրուսը Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները․ չինացի պաշտոնյա

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը թվիթերյան բլոգում գրառում է կատարել կապված նոր կորոնավիրուսի հետ։

Չինաստանի պաշտոնյան հայտարարել է, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինվորականները: Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել լինել թափանցիկ և ներկայացնել ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատկերը:

«Ե՞րբ է ԱՄՆ-ում զրոյական պացիենտ հայտնվել: Քանի՞ մարդ է վարակվել: Ինչպե՞ս են կոչվում հիվանդանոցները: Հնարավոր է, ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան: Թափանցիկ եղեք:

Բացահայտեք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ բացատրություն տա»,- գրել է չինացի պաշտոնյան։

Կիսվել