Մամուլ

Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը

Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը

Առողջապահության ազգային Ինստիտուտի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է աշխատակցի պատմությունը, ով հաղթահարել է կորոնավիրուսը։

«Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը 

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, ով հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը:

Այսօր նա վերադարձել է աշխատանքի։

Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:

Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան:

Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անց է կացրել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում:

Ծննդյան 62-րդ ամյակը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը»:

Կիսվել