ԱշխարհՄամուլ

Կործանված ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերվել է ուսանողի երկտող՝ ուղղված Աստծուն

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բեկորների մեջ փրկարարները հայտնաբերել են ձեռագիր երկտող, որում իրանցի ուսանողը խնդրում է Աստծուն օգնել քննության հարցում: Նախնական տվյալներով, ավիավթարի հետևանքով զոհվածների մի մասն ուսանողներ են, որոնք վերադառնում էին արձակուրդից:

Թեհրանի շրջանում կործանված ՈւՄԱ ինքնաթիռում եղել է Իրանի 82 քաղաքացի, Կանադայի 63 քաղաքացի, Ուկրաինայի 11 քաղաքացի, Շվեդիայի 10 քաղաքացի, Աֆղանստանի 4 քաղաքացի և 3-ը՝ Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

Ի դեպ, Flightradar-ի տվյալներով, կործանված Boeing 737-800 ինքնաթիռը գրեթե նոր է եղել: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»ը այն ձեռք է բերել 2016 թվականին:

Հիշեցնենք՝  ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռի կործանման դեպքը տեղի է ունեցել այսօր։ Բոլոր 180 մարդիկ զոհվել են։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։

Կիսվել