«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ»․ Գևորգ Պետրոսյան
«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ»․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ…Արդեն բավարար են բժիշկների հիմնավորումները՝ առ այն, որ դիմակ կրելը, մանավանդ ամառվա տապին, ուղղակի սպանում է մարդկանց՝ չունենալով համավարակի կանխման գործում որևէ էական նշանակություն:
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ: Թե դրանից ում բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի…»։