Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ավինյան
Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։
«Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության՝ կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։