Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին. Վլադիմիր Պուտին
Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած մեծ ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Նա հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է մնային այն դիրքերում, որում եղել են նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ:
«Արցախի կարգավիճակը պետք է լինի անփոփոխ եւ լուծվի հետագայում: Անպայման Արցախի եւ Հայաստանի միջև պետք է կապ լինի, դրա համար էլ Լաչինի միջանցքն է:
Հաջորդ քայլը պետք է լինի տարածաշրջանում կայունության հաստատումը. դա կապված է նաեւ ավտոմայրուղու երթևեկությանը, Նախիջևանի հետ կապին», – նշել է Պուտինը:
Տեսանյութը ստորև