Մամուլ

Կողբացի փողոցը վերանորոգվել է և հեծանվուղի կառուցվել

Կողբացի փողոցը վերանորոգվել է և հեծանվուղի կառուցվել: Կենտրոն վարչական շրջանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Կողբացի փողոցի մայթը լայնացվել է, նաև հեծանվորդների համար հեծանվուղի է կառուցվել:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է):

Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Կողբացի փողոցը
Կիսվել