Ազատ խոսքՇոու-բիզնես

Կներեք մեզ տղերք, որ դուք սառը հողի տակ եք, իսկ մենք մեր տաք տներում Նոր տարի ենք նշում․ Սիլվի Բարկովա

Կներեք մեզ տղերք, որ դուք սառը հողի տակ եք, իսկ մենք մեր տաք տներում Նոր տարի ենք նշում․ Սիլվի Բարկովա

Դերասանուհի Սիլվի Բարկովան ով ամուսնությունից հետո ապրում է Հնդկաստանում, ինստագրամյան իր սթորի բաժնում լուսանկարներ է հրապարակել, որ մասնավորապես գրել է․

«Կներեք մեզ տղերք, որ դուք սառը հողի տակ եք, իսկ մենք մեր տաք տներում Նոր տարի ենք նշում․․․ հուսամ շուտ կգա օրը, որ լուծենք ձեր վրեժը։ Իրոք ուրախանալ չի լինում։

Կներեք մեզ տղերք

Ասում են անցյալը պիտի մոռանաս ու առաջ քայլես, ասում են հո միշտ սգի մեջ չենք լինելու՞․․․ Գուցե և ճիշտ են ասում։ Իսկ ապագան մոռանալ լինու՞մ է կամ ներկան անտեսե՞լ։

Չէ, որ էս երեխեքը մեր ապագան էին ու մեր ապագայի ներկան։ Ես իրանցից հետո չեմ կարողանում լիարժեք ուրախ լինել։ Իմ ամենամեծ խնդության մեջ էլ կա մի տխրություն։

silvi erablur 2

Շնորհավոր նոր տարի։ Հուսամ էս տարի կազատվենք տականքներից»։

Կիսվել