Կյանքից հեռացել է երկրաբան Համազասպ Խաչատրյանը
Կյանքից հեռացել է երկրաբան Համազասպ Խաչատրյանը
Մահացել է երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Համազասպ Խաչատրյանը 70 տարեկան էր։
Նշենք, որ 1987թ.–ից մինչև 2017թ.-ը գիտնականը Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն էր:
Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։
Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 5-ին, Սուրբ Նշան եկեղեցում, ժամը 17:00։
Հուղարկավորությունը դեկտեմբերի 6֊ին ժամը 13:30։