Կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
Կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստն էր։
Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ դատարանում սրտամկանի ինֆարկտ ստացավ Սոնա Մնացականյանի հորեղբայրը։
«Հայրը էլ մի քանի օր առաջ էր սրտամկանի ինֆարկտ ստացել ու այսօր դատարան չի եկել, անկողնային պառկած է։ Ըստ տուժող կողմի՝ մեղադրյալի պաշտպաններն, իմ գնահատակականով, արդեն որերորդ նիստն է՝ շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը։
Անցյալ նոյեմբերին մի ամբողջ դատական նիստի կրկնակի հարցաքննել էին փորձագետին՝ նույն 2–3 հարցը (տարբեր ձևակերպումներով) մի քանի ժամ շարունակ տալով։ Այսօր էլի նույն բանն է։
Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եւ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում դատավորն այս ձեռառնոցիին վաղուց վերջ դրած կլիներ»,- ArmLur.am-ին ասել է Ասլանյանը։