Աշխարհ

Կիևում դիտարկում են շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը

Կիևում դիտարկում են շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը

Կիևի իշխանությունները դիտարկում են մայրաքաղաքի շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Կիևի վարչակազմի անվտանգության ծառայության ղեկավար Ռոման Տկաչուկը։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը ոչնչացվել կամ վնասվել է։

«Մենք հասկանում ենք, որ եթե Ռուսաստանը շարունակի նման հարձակումները, կարող ենք կորցնել էներգամատակարարման ողջ համակարգը»,- ասել է Տկաչուկը։ «Այդ դեպքում կսկսենք մարդկանց տեղեկացնել և խնդրել՝ հեռանալ»,- հավելել է նա:

Կիսվել