Կիևի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել
Կիևի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել
Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում առնվազն երկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տելեգրամյան ալիքում։
«Մի քանի պայթյուն է որոտացել Շենչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները գնում են դեպքի վայր։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է նա։
Կիեւի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։