Կինոն սկսվեց, երբ Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը․ Շարմազանով
Կինոն սկսվեց, երբ Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը․ Շարմազանով
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նիկոլն ու իր հաճախորդները երեկ Պուտինից ապտակ ստացան, որ սուտասաններ են, Արցախը նախկիները չեն տվել։ Պուտինը նշեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում քննարկվել է ԼՂ-ի կարգավիճակի հարցը, հանրաքվեի միջոցով Արցախը պետք է ստանար անկախություն։
Կինոն սկսվեց, երբ 2022-ի ապրիլին Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը ու թաղեց այդ ֆորմատում Արցախի հարցը։ Այս գործի քավորներն են Միշելը, Մակրոնը, Շոլցը, Էրդողանը և Ալիևը, նրանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության գաղափարի քանդման ջատագովներն են։
«Պուտինը նշեց նաև, որ եթե հանրաքվեն 20 տարի անց լիներ, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը անկախ էր լինելու, Սարգսյան-Նալբանդյան զույգը հասել էր մի կետի, որ Արցախի կարգավիճակը որոշվելու էր պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով»,- ավելացրեց Շարմազանովը` անդրադառնալով Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է հարձակվել ՀՀ-ի վրա, Շարմազանովը նշեց, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է, նա ոչ թե պետք է արձանագրի, այլ կանխի, իրենք պարտավորություններ ունեն։
«Եթե Փաշինյանը մնաց, մենք թուրքերին դիմավորելու են Երևանի մատույցներում, այդ ժամանակ նիկոլիստներից շատերը ծաղկեփնջերով ու սպիտակ դրոշներով կդիմավորեն նրանց։
Չեմ բացառում, որ խաղարկվելու է պատերազմով միջանցք վերցնելու տարբերակը, ինչպես խաղարկվեց պատերազմով Արցախը վերցնելու տարբերակը։ Նիկոլը պատրաստ է Հայաստանը թուրքի վասալ սարքել, միայն թե ռուսը ստեղ չլինի, տգետ են, չեն հասկանում, որ մեծ տերությունները պայմանավորվելու են, իրենք չեն որոշողը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում