Մամուլ

«Կենցաղային խոսակցություն է». Միրզոյանը՝ Փաշինյանի դստեր և Վանեցյանի բանավեճի մասին

«Կենցաղային խոսակցություն է». Միրզոյանը՝ Փաշինյանի դստեր և Վանեցյանի բանավեճի մասին։

«Չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմային, կենցաղային խոսակցություն է». ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի, երեկվա՝ համացանցայանի վիճաբանությանը։

Հիշեցնենք՝ երեկ Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գառում էր կատարել այն մասին, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանն իրենց ընտանիքի դեմ դավադրություններ է կազմակերպել:

Մարիամ Փաշինյանի գրառմանը Վանեցյանը պատասխանեց՝ հորդորելով, որպեսզի Մարիամը չմտնի մեծերի անհասկանալի խաղերի մեջ։ Սակայն Մարիամը անտեսելով հորդորը՝ չուշացրեց իր երկրորդ գրառումը, ինչին, սակայն, Վանեցյանը թողեց առանց արձագանքի։

Կիսվել