ԱշխարհՄշակույթ

Կարսում քանդել են բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը

Կարսում քանդել են բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը: Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող «Համշեն» տուրիստական կազմակերպության տարածած տեղեկության համաձայն Կարսում գտնվող բանաստեղծ Չարենցի տունը կարելի է ասել՝ այլևս չկա։ Թաղամասը, որտեղ գտնվում է բանաստեղծի տունը, ներկայումս կոչվում է Սուքափ։

Մեր օրեր հասած կիսականգուն շենքը, ուր տարեկան այցելում էին հազարավոր հայեր՝ մեծանուն բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու, մասնագետների մի մասի կարծիքով Չարենցի նկարագրած անտաշ քարով ու գետի ափին կառուցված տունն էր: Մեզ հասած լուսանկարներով՝ շենքն օրերս ամբողջովին քանդել են:

«Թողած Կարսում, գետի ափին տունս շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով․․․»։

Կիսվել