«Կարող են կալանք դնել ունեցվածքի վրա». հայտնի է դարձել Յուրի Շատունովի պարտքերը
«Կարող են կալանք դնել ունեցվածքի վրա». հայտնի է դարձել Յուրի Շատունովի պարտքերը
Յուրի Շատունովի մահից 40 օր հետո հարկային ծառայությունը 77,7 հազար ռուբլու չվճարված «հաշիվ է ներկայացրել»։ Այդ մասին հայտնի է դարձել KP.RU-ին։
Գումարը ներառում է եկամտահարկերը, Մոսկվայում բնակարան ունենալու 2018 թվականի անդորրագիրը, ինչպես նաեւ վճարումների ուշացման համար տույժերը:
«Ցանկացած նոտար ժառանգության մասին ծանուցում է ժառանգներին, որ նրանք ոչ միայն որոշակի գույք են ստանում, այլեւ պատասխանատու են մահացածի պարտքերի համար: Տարաձայնությունների եւ դատարանների պատճառով ժառանգությունն ընդունելու գործընթացը կարող է երկար տարիներ ձգձգվել։
Այդ ամբողջ ընթացքում պարտքն առկա կլինի: Այն պետք է մարի գույքը ստացողը», – պատմել է փաստաբան Միխայիլ Ալեքսեևը:
Նա հավելել է, եթե պարտքը երկար ժամանակ չմարվի, այն կարող է հասնել դատարան եւ կալանք կդրվի երգչի թողած ժառանգության վրա։
Երգչի մահվան պատճառը նշվում է ինֆարկտը։ Նա մահացել է գիշերը, երբ շտապօգնության մեքենայով, Շատունովի ընկերները նրան տարել են Ռաստունովո գյուղի պոլիկլինիկա։