Մամուլ

«Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել». Հոխիկյան

«Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել». Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Կարմիր շուկայի ճանապարհի և մյուս տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնված լինելու մասին շրջանառվող խոսակցությունները կեղծ են։

Ավելին, Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը’ ադրբեջանցիներին արգելելով անցնել, եթե նրանք պետք է շարունակեն ագրեսիվ պահվածքը այդ ճամփով անցնելիս։

karmir shuka

Արդյունքում ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ, խաղաղապահներն էլ իրենց հերթին խոստացել են ապահովել այդ խոստման կատարումը։ Թշնամին հետո կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են, չկա խուճապ»։

Կիսվել