Կարելի է խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին․ Բայրամով
Կարելի է խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ կարելի է խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը հետաքրքրված է դրանում: Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։
Փորձում ենք որոշակի արդյունքների հասնել հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման համար։ Մենք հասկանում ենք, որ դրա համար ժամանակ կպահանջվի։
Մենք գիտենք, որ դա բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ հայ ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի շահերից»։