Կասկած կա, որ Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով
Կասկած կա, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է US Hola կայքը:
Հաղորդվում է, որ 65 ամյա դերասանը Հոնկոնգում այցելել է մի երեկույթ, որտեղ 60-ից ավելի մարդ է եղել: Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանցից մի քանիսը վարակված են կորոնավիրուսով:
Նրանք հիմա կարանտինում են: Անձամբ Ջեքի Չանը և նրա ներկայացուցիչները չեն հաստատել կասկածները, որ դերասանը ևս հնարավոր է վարակված լինի վիրուսով:
Չանի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ երեկույթի օրը դրա անցկացման վայրից քիչ հեռու նույնպես միջոցառում է կայացել և չի բացառվում, որ խոսքը ոչ թե Ջեքի Չանի մասնակցած, այլ այդ մյուս միջոցառման մասին է: