Կասկած կա, որ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի մոտ կա կորոնավիրուս․ Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Կասկած կա, որ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի մոտ կա կորոնավիրուս․ Արարատ Միրզոյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, թե ինչու են մուտքի մոտ դիմակ և ձեռնոց պարտադրում կրել և եթե պարտադիր է ուրեմն պետք է բոլորը կրեն:
«Եթե մարդ կա հիվանդ, ասենք, թող չգան, իմանանք՝ ինչ ենք անում, կամ բոլորս գնանք, թեստ հանձնենք: Անհասկանալի վիճակ է»,-ասաց Մարուքյանը:
Արարատ Միրզոյանն ի պատասխան հարցին՝ նշեց. «Աշխարհում կա մի նոր համաճարակ՝ կորոնավիրուսով պայմանավորված, և այնպես է ստացվել, որ ասում են, որ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը:
Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք չկրել»,-ասաց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ կա հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է և քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, մի քիչ ավելի խստացված կերպով ենք կիրառում կանխարգելիչ աշխատանքները:
Տեսանյութը ստորև