Ազատ խոսքՄամուլ

Կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը․ Ռոբերտ Հայրապետյան

Կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրանք կադրեր են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանից:

1. Առնվազն կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը, եթե շարունակում են պաշտոնապես պնդել, թե տղաների մարմինները ծխահարվել և այրվել են:

2. Մեծ քանակությամբ ծխի առկայությունն առաջացնում է թթվածնային քաղց, որին անմիջապես հաջորդում է ուժեղ հազ, իսկ այդպիսի պայմաններում քնած մնալը գրեթե անհնար է:

kacaran zoramas

3. Այդպես էլ չպարզված է մնում, թե ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար:

4. Եթե վաշտն ինժիներասակրավորային է, ապա նրանք վստահաբար ունեցել են տարբեր տեսակի գործիքներ, որոնց կիարառմամբ դուռը հնարավոր կլիներ բացել:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տեղավորել նախաքննության գաղտնիքի «տակ», և ուրեմն դրանց բարձրաձայնումը լույս կսփռի առեղծվածային «հրդեհի» վրա»:

Կիսվել